Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԳԵՆԵՐԱԼԻ ՔԵՖԻՆ ՔԵՖ ՉԻ ՀԱՍՆԻ

ԳԵՆԵՐԱԼԻ ՔԵՖԻՆ ՔԵՖ ՉԻ ՀԱՍՆԻ
01.07.2011 | 00:00

Այս կիրակի «գեներալական» հարսանիք է լինելու. ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին ամուսնանում է։ Հրավիրված է քաղաքական ողջ էլիտան։ Արման և Լուիզա Գրիգորյանների հարսանյաց հանդեսը տեղի է ունենալու «Մուսա լեռ» ռեստորանային համալիրում։
Մի քանի օր անց` հուլիսի 14-ին, գեներալը կրկին քեֆ է անելու։ Այս անգամ տոնելու է ծննդյան 55-ամյակը` նույն «Մուսա լեռում»։ Դարձյալ հյուրերի պակաս չի լինի։
Մի խոսքով, Մանվել Գրիգորյանին ճոխ սեղաններով, տաշի-տուշիներով ամառային թեժ օրեր են սպասում։

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ